Շուշիի մանուկները զոհված զինծառայողների ծնողների համար Արցախի ԱԺ-ում տոն էին կազմակերպել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

Արցախի ԱԺ

Ապրիլի 14-ին խորհրդարանի կին պատգամավորներին ու աշխատակազմի կանանց գարնանային տոների առիթով շնորհավորել են Շուշիի մանուկները: Տեղեկանում ենք Արցախի ԱԺ լրատվական ծառայությունից։ 

Նարինե Ավանեսյանի ղեկավարությամբ նրանք հանդես են եկել գեղարվեստական փոքրիկ ծրագրով՝ երգ ու երաժշտությամբ  տոն պարգևելով ներկաներին:

Նույն ծրագրով Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցի նախադպրոցական խմբի  սաները հանդես են եկել զոհված զինծառայողների ծնողների, ԱՀ կառավարության աշխատակազմի կին անդամների առջև: Դասվար Նարինե Ավանեսյանի խոսքով միջոցառման նպատակը կանանց ու մայրերին հոգսաշատ առօրյայից փոքր-ինչ կտրելն է, նրանց տոն պարգևելը:

ԱԺ աշխատակազմի անունից երեխաներին ու դասվարին շնորհակալական խոսք է ուղղել Արև Իսրայելյանը: Երեխաները կանանց դաշտային ծաղիկներ ու բացիկներ են նվիրել, իրենք էլ քաղցրավենիք են ստացել:

--00—ՍՊ