Ռուս ռազմական լրագրող Վլադլեն Տատարսկու սպանության մասնակիցը ՀՀ-ով մեկնել է Թուրքիա 

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

նկար

Ռուսաստանցի ռազմական լրագրող Վլադլեն Տատարսկու սպանության մասնակից, Ուկրաինայի քաղաքացի Յուրի Դենիսովը ահաբեկչությունից հետո հեռացել է ՌԴ-ից Հայաստան, հետո էլ Երևանից մեկնել է Թուրքիա։ Այդ մասին ասվում է ՌԴ ԱԴԾ մամուլի ծառայության հաղորդագրությունում։ 

«Դենիսովը ուկրաինական հատուկ ծառայությունների հանձնարարությամբ 2023 թ․-ի փետրվարին Լատվիայի տարածքով ժամանել է Ռուսաստան, որտեղ հետևել է Տատարսկու կենցաղին, նրա գտնվելու վայրերն է ճշտել։ Ապրիլի 3-ի ահաբեկչությունից հետո Դենիսովը մեկնել է ՌԴ-ից ՀՀ ու հետո արդեն Թուրքիա», - ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Սանկտ Պետերբուրգի սրճարաններից մեկում պայթյուն էր որոտացել, ինչի հետևանքով տուժել էր 15 մարդ, 1-ը մահացել էր: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ զոհը ռուսաստանցի ռազմական լրագրող Վլադլեն Տատարսկին է։ Ըստ վարկածի՝ պայթել էր ռազմական լրագրողի հուշանվերը՝ արձանիկը։

--00—ԼՄ