Հայաստանը պատրաստ է ընդլայնել համագործակցությունը ԱՀԿ-ի հետ․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

Screenshot 2023-04-07 174651

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերի իր էջում ուղերձ է հղել Առողջապահության համաշխարհային օրվա կապակցությամբ։

«Քանի որ այսօր մենք միանում ենք միջազգային հանրությանն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) 75-ամյակի տոնակատարությանը, Հայաստանը պատրաստ է ընդլայնել համագործակցությունը ԱՀԿ-ի հետ՝ ուղղված բոլորի համար որակյալ բուժսպասարկումը հասանելի դարձնելուն, առողջ ապրելակերպի խթանմանը և առողջապահական արտակարգ իրավիճակների կանխարգելմանը, պատրաստվածության ապահովմանը, արձագանքմանը և վերականգնմանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է Փաշինյանը։

--00—ՅՄ