Սերոբ Բեջանյանը նշանակվել է Մալայզիայում ՀՀ դեսպան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

1

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Սերոբ Բեջանյանը նշանակվել է Մալայզիայում ՀՀ դեսպան։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրու-թյան 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.

Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերոբ ԲԵՋԱՆՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Մալայզիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ջակարտա)»,- ասված է հրամանագրում։

--00—ԼՄ