Ռանոսի դուբլը հաղթանակ է բերել Բավարիա-2-ին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

ռանոս

Գերմանական Ռեգիոնալլիգայի 29-րդ տուրում «Բավարիա-2»-ը հյուրընկալել էր «Աուգսբուրգ-2»-ին և 3-2 հաշվով հաղթանակ տարավ։ Գրում է Armsport-ը։ 

Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հրանտ-Լեոն Ռանոսը։

Այս խաղից հետո «Բավարիա-2»-ը 54 միավորով 3-րդն է մրցաշարային աղյուսակում։

Ռանոսն այս խաղում խփեց իր 18-րդ և 19-րդ գոլերը մրցաշարում և «Նյուրնբերգ-2»-ի հարձակվողի Վոնիչի հետ կիսում է ռմբարկուների մրցավաքում առաջին տեղը:

--00—ՍՊ