Որսորդմիության անդամի տանն ապօրինի պահվող հրացան և զինամթերք է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

1

Իրացնելով օպերատիվ տվյալները՝ ոստիկանության Տավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապրիլի 3-ին հերթական ստուգման ժամանակ այցելել են Որսորդմիության անդամ Չինարի գյուղի մի բնակչի տուն:

Նրա անվամբ հաշվառված հրազենից բացի, զենքի համար նախատեսված պահարանում՝ ակնհայտ տեսանելի տեղում, հայտնաբերվել է ապօրինի պահվող տրոտիլային պայթաղյուս և շուրջ 1,5 մետր երկարությամբ տրոտիլի քուղ, իսկ ննջասենյակի անկողնու մեջից տանտերը ներկայացրել է ապօրինի պահվող երկփողանի 12 մմ տրամաչափի ողորկափող հրացան: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Բերդի քննչական բաժին:

--00—ԼՄ