Ապրիլյան քառօրյան մեր վճռականությունը տապալելու ձախողված փորձերից էր. ԱՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

նկար

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում Ապրիլյան պատերազմի մասին, որը ներկայացնում ենք ստորև.

«Արցախյան գոյապայքարը բեկելու փորձեր բազմիցս են եղել: Ապրիլյան քառօրյան մեր նպատակն ու վճռականությունը տապալելու ձախողված փորձերից մեկն էր: Մենք շարունակում ենք մեր ընթացքը: Եվ քանի դեռ չի մարել հայ ժողովրդի կամքը, արդիական է նրա արդար պահանջը…

Փա՛ռք Հայրենիքի ազատության համար Անմահների գունդը համալրածներին:

Խունկ ու խոնարհում նրանց լույս հիշատակին…»:

Նշենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ապրիլի 2-ին Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել 2016 թ. ապրիլին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի  սանձազերծած պատերազմի զոհերի հիշատակին։

Նախագահ Հարությունյանին ուղեկցում էին ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ԱՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչներ:

--00—ԼՄ