Լարսը կրկին փակվեց բեռնատարների համար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

լարս

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ժամը 12:15-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Սարավան-«Զանգեր» (տեղ-տեղ առկա է մերկասառույց), Գորիս և Աշտարակ քաղաքներում մառախուղ է: 

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը  փակ է բեռնատարների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

--00—ԼՄ