Առանձնահատուկ վերաբերմունք ունեմ Ռուբեն Վարդանյանի որդու հանդեպ. նա նախընտրել է ծառայել Արցախում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

նկար

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրառում է 

«Ուրախ եմ, որ Ռուբեն Վարդանյանը շարունակում է Արցախում իր ակտիվ հանրային գործունեությունը, հիմա էլ՝ «Մենք ենք մեր սարերը» գործակալության միջոցով:

Ծանր ժամանակաշրջանում ստանձնելով և իրականացնելով պետական նախարարի պարտականությունները, իսկ այնուհետև՝ մնալով Արցախում ու շարունակելով իր առաքելությունը հանրային գործունեությամբ՝ Ռուբեն Վարդանյանը ցույց է տալիս իր հատուկ վերաբերմունքը և նվիրումն Արցախին:

Ինչպես քանիցս հրապարակավ անդրադարձել եմ, պարոն Վարդանյանն արդեն գրեթե քսան տարի շարունակ տարաբնույթ ծրագրեր է իրականացնում Արցախում, ներառյալ՝ «Մեծ հարսանիքի» հովանավորությունը, «Ավրորա մարդասիրական նախաձեռնությունների» հետպատերազմյան ծրագրերը և «Մենք ենք մեր սարերը» գործակալության մարդասիրական ու փորձագիտական աշխատանքները հատկապես շրջափակման ժամանակահատվածում:

Առանձնահատուկ վերաբերմունք ունեմ նաև նրա որդու՝ Դավիթի հանդեպ, ով տարիներ առաջ (նաև 2016 թ. ապրիլյան պատերազմի ժամանակ) նախընտրել է իր ժամկետային զինծառայությունն անցկացնել Արցախում, իսկ 2020 թ. պատերազմի ժամանակ էլ արձագանքել է իմ համահայկական կոչին և եկել Արցախ՝ օգտակար լինելով մեր պայքարին իր հնարավորության սահմաններում»:

նկար

--00—ԼՄ