ՊԲՀՖ հրավերով Հայաստան են ժամանել մեքսիկացի պատգամավորներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

բռնցքամարտ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի համահայկական ֆեդերցիայի հրավերով WBC հայաստանյան գրասենյակի համահիմնադիր, մեքսիկաբնակ գործարար Արմենակ Երիցյանի հետ Հայաստան են ժամանել Մեքսիկայի սենատի պատգամավորներ ու պաշտոնատար անձինք։ Այդ մասին հայտնում է ՊԲՀՖ մամուլի ծառայությունը։

Մեքսիկայի սենատում Հայոց ցեղասպանությունն ընդունելու գործում մեծ դեր ունեցած հյուրերը նշել են, որ ուրախ են Երևան ժամանելու կապակցությամբ և հայտնել, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտը հայ–մեքսիկական բարեկամությունը կապող մեծ օղակ է։

Մեքսիկացի պաշտոնյաները կլինեն Հայաստանի տեսարժան վայրերում, ներկա կլինեն պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների մարզմանը։

--00—ՍՊ