Կեղծ տեղեկություն է, թե այսօրվանից բաց է Արցախը Հայաստանին կապող ճանապարհը․ ԱՀ ՆԳՆ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

արցախ

ԱՀ ՆԳՆ-ն հաորդագրություն է տարածել․

«Սոցիալական ցանցերում տարածվող այն խոսույթը, թե իբր այսօրվանից բաց է Արցախը Հայաստանին կապող ճանապարհը, չի համապատասխանում իրականությանը։  

Ստեփանակերտ-Բերդաձոր-Կոռնիձոր-Գորիս ճանապարհով այս պահին հնարավոր է միայն իրականացնել Արցախի հումանիտար մատակարարումները` ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից: 

Երթևեկությունը դեպի ՀՀ և հակառակ ուղղությամբ անկանխատեսելի վտանգավոր է, քանի դեռ Շուշիի հատվածում են ադրբեջանցի  պսևդո-բնապահպաններն ու զինվորականները»։ 

 

--00—ՍՊ