Լողափի տարածքում որևէ ծառ չի հատվել, աղմուկի հիմքում ընկած է անձնական հետաքրքրություն․ ՇՄՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

338324827_767390781532147_3476946285044489356_n

Շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկի տարածքում հանրային լողափի կազմակերպման գործընթացի շուրջ շարունակվող անհարկի, անհիմն, մանիպուլյատիվ շահարկումները ոչ մի առնչություն չունեն իրականության հետ և պարզապես մատնում են շահարկողների իրական մտադրությունները:

Հանրությանն այդ շահարկումներից զերծ պահելու նպատակով հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը․

✅Լողափի շուրջ բարձրացված աղմուկի հիմքում ընկած է անձնական հետաքրքրություն և շահադիտական նպատակ, քանի որ բողոքողի և Լճաշենի հանրային լողափի համար հայտարարված մրցույթի չշահած քաղաքացու միջև առկա է մոտ ազգակցական կապ (հիմք՝ AuroraNews լրատվականի տված հարցազրույցի 13։24 րոպեից՝ https://www.facebook.com/RadioAurora/videos/5971220946297626),

✅ մրցույթին չհաղթած նախագծի հեղինակը գործընթացին մոտեցել է անպատասխանատու, մրցույթի օրը անձամբ կամ ներկայացուցիչի միջոցով չի ներկայացել՝ իր ներդրումային ծրագիրը ներկայացնելու նպատակով։ Այնուամենայիվ հանձնաժողովը ծանոթացել է ծրագրին, դիտարկել այն,

✅ մրցություն հաղթել է այն նախագիծը, որը համապատասխանել է ներկայացված բնապահպանական պահանջներին, հանրային լողափի զարգացման համար ներկայացրել է առավել բարձր ներդրումային գումար, ինչպես նաև առաջարկել է ամենաբարձր վարձավճարը։ Ուստի մրցույթի անցկացման օրինականությունը և թափանցիկությունը հիմնավորված է առկա փաստերով,

✅ Լճաշեն համայնքային կյանքի աշխուժացման համար մտահոգ որևէ քաղաքացու համար չկա ոչ մի խոչընդոտ այլ ձևաչափերում համագործակցելով ազգային պարկի կամ լողափի վարձակալների կամ համայնքի հետ՝ կյանքի կոչել զարգացման ծրագրերը,

✅հանրային լողափիերի կազմակերպման բուն նպատակը լողափնյա գոտու ստեղծումը և քաղաքացիների համար որակյալ ծառայությունների մատուցումն է, ինչը հնարավոր չէր լինի իրականացնել առանց տարածքի բարեկարգման և մաքրման։

✅նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն անձամբ «Սևան» ազգային պարկի և նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ աշխատանքային այցով եղել է լողափի տարածքում և՛ մաքրումից առաջ, և՛ հետո։

ԼՈՂԱՓԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՈՐևԷ ԾԱՌ ՉԻ ՀԱՏՎԵԼ, ԱՐՄԱՏԱԽԻԼ ՉԻ ԱՐՎԵԼ՝ ինչն արձանագրված է և փաստաթղթերով և տեսանյութով՝ չնայած այն հանգամանքին, որ տարածքը ընկած է 1905 մետր նիշից ներքև և հանդիսանում է անտառմաքրման ենթակա տարածք։

ՀԱՐԳԵԼԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵ՛Ր և ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑԱՈՒՑԻՉՆԵ՛Ր, հանրային լողափերի կազմակերպման գործընթացն իրականացվում է գործող օրենսդրական կարգավորումների և գործիքակազմերի շրջանակներում։

Հուսով ենք, որ լողափնյա սեզոնին մեր քաղաքացիները հնարավորություն կունենան այցելելու և վայելելու բարեկարգ և հանգստի լավագույն ձևերն առաջարկող անվճար հանրային լողափ։

Հ․Գ․ ներկայացված տեսանյութը նկարահանվել է 2022 թվականին՝ լողափում մաքրման աշխատանքների մեկնարկից առաջ։

--00—ՅՄ