Պարեկները վթարի վայրում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 2-ամյա տղային տեղափոխել են «Արաբկիր» ԲԿ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

Screenshot 2023-03-31 175107

Այսօր՝ մարտի 31-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները Թբիլիսյան խճուղում տեղի ունեցած ավտովթարի վայրում ծառայություն էին կատարում, երբ նրանց է մոտեցել մի քաղաքացի և հայտնել, որ ինքը տաքսի է վարում, ու ավտոմեքենայի մեջ են գտնվում երիտասարդ ամուսինները իրենց 2-ամյա որդու հետ։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Երեխան գտնվում է ծայրահեղ վիճակում, ու նրան պետք է շտապ տեղափոխեն հիվանդանոց։ Վարորդը հուզված էր, և հնարավոր է՝ չկարողանար շարունակել երթևեկութունը, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի հանձնարարականով՝ վաշտի հրամանատար Սարգիս Կիրակոսյանը, պարեկներ Ռոման Խաչատրյանն ու Արթուր Մարկոսյանը երեխային ու նրա ծնողներին իրենց ծառայողական ավտոմեքենաներով տեղափոխեցին «Արաբկիր» բժշկական կենտրոն, որտեղ էլ Հիպոկրատին երդմանը հավատարիմ բժիշկները անցան գործի։ 

Երեխայի կյանքին վտանգ չի սպառնում, սակայն նա մի քանի օր պետք է մնա բժիշկների հսկողության տակ։ 

--00—ՅՄ