Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի օմիկրոն շտամի նոր XBB.1.5 ենթատեսակ` «կրակեն» անվամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

Օ

Հայաստանում հետազոտությունից հետո հայտնաբերվել է կորոնավիրուսի օմիկրոն շտամի նոր XBB.1.5 ենթատեսակը։ Այս մասին 24News-ին ասաց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը։

Նոր ենթատեսակը կոչվում է «կրակեն»։ Այն հայտնաբերվել է վարակակիր անձից սեքվենավորման մեթոդով իրականացված հետազոտության արդյունքում։

--00—ԱՊ