Տեղի է ունեցել շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը, վարել է Քերոբյանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

photo_2023-03-31_16-49-18

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում մարտի 30-ին կայացել է Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նիստի ընթացքում ՇՎՏՄ ղեկավար Արմեն Կոտոլյանը զեկուցել է նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ։

Քննարկվել են տեսչական մարմինների թվայնացմանը, սպառողների իրավունքների պաշտպանության հետ կապված հանրային իրազեկման անհրաժեշտությանը վերաբերող հարցեր։

--00—ՅՄ