Առաջիկա օրերին ինչ-որ բան է լինելու, ուղղությունները Սյունիք, Երասխ. նախկին համայնքապետ. Փաստինֆո

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

l_dbkf8bmgcr.thumb_

Ադրբեջանցիներն ամրացնում են դիրքերը՝ հատկապես նրանք, որոնք 2022թ. սեպտեմբերի ռազմական գործողություններից հետո դրել են զավթած տարածքներում։ Նրանց շարժից հասկացվում է, որ ինչ-որ բանի են պատրաստվում։

Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Գեղամասարի նախկին համայնքապետ Հակոբ Ավետյանը։

«Ադրբեջանցիների շարժից հասկացվում է, որ առաջիկա օրերին ինչ-որ բան է լինելու։ Ճիշտ է՝ Վարդենիսի ուղղությամբ կուտակումներ կան, բայց ես հակված եմ կարծելու, որ հիմնական ուղղությունները լինելու են Սյունիքն ու Երասխը։ Վարդենիսով ուզում են շեղել մեր ուշադրությունը։ Ցավալին այն է, որ էստեղ ինչ-որ «խաղաղության դարաշրջանից» են խոսում. թշնամին ինչի է պատրաստվում, մենք ինչով ենք զբաղված...»,-ահազանգում է Ավետյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

--00—ՅՄ