Հրազդանի ձոր տանող ճանապարհին կտեղադրվեն տեսանկարահանող սարքեր, բետոնե արգելապատնեշներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

նկար

Հրազդան ձորին հարող հատվածներում շինաղբի անօրինական թափման դեմ պայքարն, անշուշտ, զգալի արդյունք է տվել, սակայն նմանատիպ դեպքերը վերջնականապես բացառելու համար անհրաժեշտ են տեղային գլոբալ լուծումներ: Այս մասին գրառում է արել Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը:

նկար

«Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի, քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության ղեկավար Արամ Գյուլզադյանի հետ իրականացված աշխատանքային շրջայցի արդյունքում, որոշում ենք կայացրել տեղադրել շինաղբով բեռնված ավտոմեքենաների մուտքն արգելող ճանապարհային նշաններ, լրացուցիչ տեսանկարահանող սարքեր և ձորին հնարավոր մոտեցման ճանապարհները փակել բետոնե արգելապատնեշներով:

նկար

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առավել ուժեղացնել ոստիկանության կողմից իրականացվող պարեկային հսկողությունը»,-գրել է նա:

--00—ԼՄ