«Հայաստան» հիմնադրամը Բերքաբերի 29 ընտանիքի ապահովել է շուրջօրյա տաք ջրով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

նկար

«Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է ջրատաքացուցիչներ տեղադրել սահմանային համայնքներում:

Ֆրանսիայի հայկական հիմնադրամի աջակցությամբ Տավուշի մարզի Բերքաբեր համայնքի 29 ընտանիք արդեն ապահովվել է շուրջօրյա տաք ջրով, շուտով ևս 10 ընտանիք կօգտվի հիմնադրամի վերականգնվող էներգիայի ծրագրից:

«Հայաստան» հիմնադրամը ժամանակին արևային ֆոտովոլտային կայան է տեղադրել նաև համայնքի դպրոցի տանիքին, մեկ այլ կայան նախատեսվում է տեղադրել մանկապարտեզի տանիքին:

Հիմնադրամը Բերքաբեր համայնքում իրականացրել է նաև ջրամատակարարման և արտաքին լուսավորության ծրագրեր:

--00—ԼՄ