Ով հարձակվի Սյունիքի վրա՝ կհարձակվի իմ շրջանի վրա․ Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

1107640

Արցախի ճակատագիրը սերտորեն կապված է Սյունիքի ճակատագրի հետ, իսկ Սյունիքը Հայաստանի ամբողջականության բանալին է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ նման համոզմունք հայտնեց Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեն։

«Այդ պատճառով որոշել ենք համագործակցության համաձայնագիր ունենալ մեր շրջանի և Սյունիքի մարզի միջև։ Համաձայնագիրը ստորագրվել է շատ խորհրդանշական վայրում՝ Տաթևի վանքում։ Համագործակցությունը կվերաբերվի առողջապահության, գյուղատնտեսության և կրթության ոլորտին։ Ես ասել եմ՝ ով հարձակվի Սյունիքի վրա, կհարձակվի իմ շրջանի վրա»,- ընդգծեց Լորան Վոքիեն։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ