Ահազանգ․ Սայաթ-Նովա պողոտայում քաղաքացին ընկել է փոսի մեջ և կոտրել ազդրը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

նկար

Մարտի 31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։50-ի սահմանում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սայաթ-Նովա պողոտա թիվ 2 հասցեի մոտ քաղաքացին ընկել է փոսի մեջ, և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը, գրում է shamshyan.com-ը։

Փրկարարներն ու պարեկները, քաղաքացիների օգնությամբ «Մաեստրո» սրճարանի կիսակառույց շինության տարածքում գտնվող մոտ 5 մետր խորությամբ փոսի միջից պատգարակով դուրս են բերել Երևանի բնակիչ 34-ամյա Գևորգ Հակոբյանին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Վիրավորը «ազդրի կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ 

--00—ԼՄ