Դոնալդ Թրամփին մեղադրանք է առաջադրվել. նա կկանգնի դատարանի առջև

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

1107623

ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրանք է առաջադրվել Նյու Յորքի երդվյալ ատենակալների կողմից: Դոնալդ Թրամփին մեղադրում են պոռնոաստղ Սթորմի Դենիելսին լռեցնելու համար նրան կաշառելու մեջ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին:

Սա պատմական քայլ է, քանի որ առաջին անգամ է, որ ԱՄՆ որևէ նախկին նախագահի քրեական մեղադրանք է առաջադրվում: Առաջին անգամ է, որ նախկին նախագահից պետք է մատնահետքեր վերցնեն, լուսանկարեն ոստիկանության բաժանմունքում և նստեցնեն մեղադրյալի աթոռին:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ