Գեղարքունիքի մարզում, Ջերմուկ, Վանաձոր, Քաջարան քաղաքներում ձյուն է տեղում, «Մեղրու սար» մառախուղ է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

մառախուղ գորիս

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։

Գեղարքունիքի մարզում, Ջերմուկ, Վանաձոր, Քաջարան քաղաքներում, Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն։

«Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է:

--00—ԼՄ