ԵՄ ԱլԳ հանդիպմանը վերահաստատվել է ՀՀ կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

եմ

Մարտի 30-ին ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արա Մարգարյանը Բրյուսելում մասնակցեց Եվրոպական միության Արևելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպմանը: Տեղեկանում ենք ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվեց ԱլԳ 2023թ. տարեկան աշխատանքային պլանը: ԱլԳ և ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչները կիսվեցին իրենց առաջարկություններով և իրենց գոհունակությունը հայտնեցին աշխատանքային պլանով նախատեսված ծրագրերի վերաբերյալ: Արա Մարգարյանն ընդգծեց ԱլԳ ծրագրերի ներառողականությունը որպես ծրագրի իրականացման հիմնական նախապայման:

Իր ելույթում Արա Մարգարյանն անդրադարձավ ԱլԳ Տնտեսական և ներդրումային ծրագրով Հայաստանի համար նախատեսված հինգ ուղենշային նախաձեռնություններին և դրանց կարևորությանը Հայաստանի տնտեսության զարգացման համար՝ երկրի դիմադրողականությունը բարձրացնելու տեսանկյունից:

Օրակարգի՝ ԱլԳ տարածաշրջանում անվտանգության և արժեքների հարցերի նվիրված կետի ներքո քննարկմանն Արա Մարգարյանը կարևորեց համընդհանուր եվրոպական արժեքների հարգումն ու պաշտպանումն անվտանգային մարտահրավերներին դիմակայելու հարցում: Նա վերահաստատեց ՀՀ կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին՝ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի պայմաններում։ Նա նաև անդրադարձավ ԵՄ մշտադիտարկման առաքելության դերին՝ տարածաշրջանում կայունության պահպանման գործում:

--00—ՍՊ