Միջպետական ավիացիոն կոմիտեի պաշտոնյաների հետ քննարկվել են ավիացիոն ոլորտի խնդիրները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

նկար

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանն այսօր ընդունել է Միջպետական ավիացիոն կոմիտեի (ՄԱԿ) նորանշանակ նախագահ Օլեգ Ստարչեվոյին, նրա տեղակալ Սերգեյ Զայկոյին և ՄԱԿ-ի թռիչքային անվտանգության հարցերով ղեկավար Սերոբ Կարապետյանին, հայտնում է Քաղաքավիացիայի կոմիտեն։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ավիացիոն ոլորտում առկա խնդիրները, ինչպես նաև հետագա զարգացումները:

Միհրան Խաչատրյանը ներկայացրել է ոլորտի ներկայիս մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները:

Կողմերը քննարկել են նաև հետագա համագործակցության ուղիները և բարձր են գնահատել փոխադարձ վստահությունն ու աջակցությունը:

--00—ԼՄ