Քերոբյանն ասում էր՝ արխային գնա, սնանկ ճանաչվի Ստեփանակերտում, վարկերս մարեցի, ընկա սև ցուցակ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

Կառավարության դիմաց Արցախից տեղահանված բնակիչների հետ ակցիա իրականացնող Կովսականի նախկին բնակիչ Կարեն Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում հիշեց, թե ինչպես Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իրեն խորհուրդ էր տվել սնանկ ճանաչվել՝ բանկերի պարտականությունները չտալու համար։

Մարտիրոսյանը նշեց, որ չնայած պետական բարձրաստիճան պաշտոնյայի այդ հորդորին, ինքը վերադարձրել է իր բանկային պարտավորվածությունները, սակայն այդ ընթացքում հասցրել է սև ցուցակ ընկնել։

Արցախցիներն այսօր բողոքում էին կառավարության դիմաց, որ իրենց զրկված ու թշնամուն հանձնված տների փոխարեն ՀՀ-ում գույք ձեռք բերելու համար բանկերը վարկ չեն տալիս՝ չնայած գործադիրի համապատասխան որոշմանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ