Հայկական դիրքերի փոփոխություն չի՛ եղել․ Կոռնիձորի հատվածում սահմանապահներն են այսուհետ լինելու

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության՝ մարտի 30-ի նիստի ժամանակ հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Լաչինի միջանցքի զարգացումը կապված է երթուղու փոփոխության հետ։

«2022-ի օգոստոսին Ադրբեջանի և ԼՂ իշխանությունների միջև կայացած համաձայնության արդյունքում Լաչինի միջանցքի երթուղին փոխվեց նոր ճանապարհի գործարկմամբ, բայց քանի որ Լաչինի միջանցքը ՀՀ-ին կապող ճանապարհն ամբողջությամբ պատրաստ չէր, գործարկվեց ժամանակավոր երթուղի, որը մուտք էր գործում ՀՀ տարածք Կոռնիձորի կամրջով, ապա նորից՝ Ադրբեջանի տարածք, ապա նորից՝ ՀՀ տարածք։

Ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ այդ երթուղին պետք է գործեր մինչև 2023-ի ապրիլի 1-ը։

Նախօրեին մենք տեղեկացրել էինք ադրբեջանական կողմին, որ, համաձայն պայմանավորվածության, Կոռնիձորի կամրջից հետո ճանապարհը շարունակվելու է միայն ՀՀ տարածքով, և որ ՀՀ սահմանապահ զորքերը ստանձնելու են այդ հատվածում ՀՀ պետական սահմանի պահպանությունը։

Ընդգծեմ, որ սահմանապահ զորքերը տեղակայվելու են ՀՀ պետական սահմանին, այն նույն դիրքերում, որտեղ մինչև օրս ՊՆ ստորաբաժանոմներ էին տեղակայված։

Պիտի արձանագրեմ, որ քիչ առաջ ադրբեջանական լրահոսում հայտնվեցին տեղեկություններ, որով փորձ է արվում տեղի ունեցածը ներկայացնել որպես «բլոկբաստեր» (կներե՛ք այս բառի համար)։ Այս մոտեցումը առնվազն կառուցողական չէ։

Կրկնում եմ, որ հայկական դիրքերի որևէ փոփոխություն այս ամենի արդյունքում տեղի չի ունեցել»,-ասել է նա: 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ