Գնել Սանոսյանն ու ԻԿԱՕ-ի պաշտոնյան քննարկել են ՀՀ տարածքում այլ օդանավակայանների շահագործելու հարցը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

1

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Քաղաքացիական Ավիացիայի Միջազգային Կազմակերպության (ԻԿԱՕ) Եվրոպական և Հյուսիսատլանտյան բյուրոյի տարածաշրջանային տնօրեն Նիկոլյա Ռալլոյին, հայտնում է ՀՀ ՏԿԵՆ-ից։

Հանդիպման ժամանակ քննարկվել է ՀՀ ավիացիոն ոլորտում առկա վիճակը, զարգացումները, խնդիրները։

Քննարկվել է ՀՀ տարածքում այլ օդանավակայանների շահագործման վերաբերյալ հարցեր։

ԻԿԱՕ պաշտոնյային է ներկայացվել Հայաստանի կողմից իրականացվող քայլերը եվրոմիության կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված սահմանափակումների վերացման ուղղությամբ։

Նիկոլյա Ռալլոյին գոհունակություն է հայտնել ՀՀ ավիացիայի զարգացման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացված ջանքերի, ինչպես նաև միջազգային ստանդարտների ներդրման և ՀՀ ավիացիոն ոլորտի օրենսդրությունը միջազգային պահանջներին համապատասխանեցնելու համար։

--00—ԼՄ