Ռուս մոտոհրաձգայիններն ու օդաչուները վարժանքներ են անցկացրել Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

r

Ռուս մոտոհրաձգայիններն ու օդաչուները վարժանքներ են անցկացրել Հայաստանում: Տեղեկանում ենք ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից։

«Առաջինները բարձրլեռնային հրաձգարանում վարժանքներ են կատարել ձեռքի հակատանկային նռնականետներով, երկրորդները կանխել են պայմանական հակառակորդի հրթիռային և օդային հարվածը Էրեբունու օդանավակայանի վրա։

Ուսումնավարժանքի թռիչքներին մասնակցել է ավելի քան 130 զինծառայող, 20 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում՝ ՄիԳ-29»,- նշվում է հաղորդագրության մեջ։

--00—ՍՊ