Ինչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստուհիները՝ Եվրոպայի 23-րդ անհատական առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

շախմատ

Չեռնոգորիայում ավարտվեց շախմատի կանանց Եվրոպայի 23-րդ անհատական առաջնությունը: Գրում է Armsport-ը։

Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց տվեց Աննա Սարգսյանը, որը վաստակեց 7,5 միավոր ու զբաղեցրեց 10-րդ հորիզոնականը:

Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը վաստակեցին 7-ական միավորով:

Մարիամ Մկրտչյանը 6,5 միավորով զբաղեցրեց 30–րդ տեղը ու լրացրեց կանանց միջազգային գրոսմայստերի նորմա:
 
Եվրոպայի 23-րդ անհատական առաջնությունում Հայաստանը ներկայացնում էր 6 շախմատիստ: Առաջնությանը մասնակցում էին 35 երկրների 140 շախմատիստուհիներ:

--00—ՍՊ