ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Լավրովի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

գուտերեշ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը պատրաստակամություն է հայտնել ապրիլին Նյու Յորքում հանդիպել  ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: Գրում է Ria.ru-ն։

Հիշեցնենք, որ Ռուսաստանն ապրիլին նախագահելու է ՄԱԿ-ի ԱԽ-ում։ Սպասվում է, որ Լավրովը կմասնակցի անվտանգության խորհրդի մի շարք նիստերի:

--00—ՍՊ