Պուտինը Հայաստանում չի կալանավորվի, իշխանությունը չի համարձակվի այդպիսի բան անել. Արման Մելիքյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

Պուտինը Հայաստանում չի կալանավորվի, իշխանությունը չի համարձակվի այդպիսի բան անել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը։

Մելիքյանի համոզմամբ, ՀՀ իշխանությունները լավ չեն հասկանում, թե ինչ է կատարվում աշխարհում։ Ըստ նրա՝ նրանք իրերը ստատիկ են դիտարկում և չեն կարողանում դրանք տեսնել երկարաժամկետության կտրվածքում։

Մելիքյանի կարծիքով, Հայաստանը ինքն իրեն փորձակենդանու կարգավիճակում է դրել և չի գիտակցում զարգացումների վտանգավորության աստիճանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ