ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները մասնակցել են «Հիշողության այգի» միջազգային ակցիային։
Ռուս խաղաղապահների տեղակայման վայրում անցկացված ակցիայի ընթացքում զինվորականները «Մենք միասնական ենք» բազմազգ նախագծի կամավորների հետ միասին տնկեցին պտղատու ծառերի 78 տնկիներ՝ ի պատիվ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 78-ամյակի։
Պատերազմի յուրաքանչյուր զոհվածի հիշատակը հավերժացնելու համար նախատեսվում է տնկել 27 միլիոն ծառ։ Յուրաքանչյուր ծառ խաղաղ սերունդների հիշողության և երախտագիտության խորհրդանիշն է։
--00—ՅՄ