Փոխվարչապետի մասնակցությամբ քննարկվել են համայնքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն հայտերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

նկար

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի համակարգմամբ եւ շահագրգիռ պետական մարմինների ղեկավար կազմի ու ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ վարչապետի 2019 թվականի մարտի 19-ի թիվ 278-Ա որոշմամբ հաստատված ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի ՀՀ համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Նիստի ընթացքում քննարկվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 55 հայտ: Քննարկվել են նաեւ ծրագրային հայտերի հետ կապված մի շարք հարցեր:

--00—ԼՄ