Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն շարունակում է թանկանալ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

237115

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 29-ին, կազմել է 388.21 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.08 դրամով: Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 421.48 դրամ (աճել է 1.27 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 479.28 դրամ (աճել է 1.30 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 5.04 դրամ (նվազել է 0.03 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 385-387 դրամով, վաճառվում է 390-392 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 413-418 դրամով, վաճառվում է 425-431 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.41-5.00 դրամով, վաճառվում է 5.11-5.25 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

Դոլարը գնվում է 387 դրամով, վաճառվում՝ 390-391 դրամով:

Եվրոն գնվում է 415-419 դրամով, վաճառվում է 423-424 դրամով:

Ռուբլին գնվում է 4.90-4.95 դրամով, վաճառվում է 5.05 դրամով:

--00—ՅՄ