Արցախում սպասվում են ուժեղ քամիներ․ ԱԻՊԾ-ն խորհուրդ է տալիս պահպանել անվտանգության կանոնները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

քամի

ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ վաղը` մարտի 30-ին, սառը ցիկլոնի անցմամբ պայմանավորված, հանրապետության տարածքում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ արագությամբ։

Հանրապետության լեռնային գոտիներում մարտի 31-ին և ապրիլի 1-ին սպասվում է ձյան տեսքով տեղումներ, հարթավայրային շրջաններում` անձրև և ամպրոպ։ Ապրիլի 2-ից ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով։

Ուժեղ քամիների դեպքում ծառայությունը խորհուրդ է տալիս պահպանել անվտանգության կանոնները և քամու ուժգնացման ժամանակ ցուցաբերել զգուշություն։

--00—ԼՄ