Կարևոր հանդիպում ունեցանք դեսպան Քվինի հետ․ Թագուհի Թովմասյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

թագուհի

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Օրերս կարևոր և հաճելի հանդիպում ունեցանք Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ն.Գ. տկն․ Քրիստինա Ալիսոն Քվինի հետ:

Խոսեցինք Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շուրջ ծավալվող իրադարձությունների, առկա և սպառնալիք վտանգների ու իհարկե հայկական ժողովրդավարության տարբեր դրսևորումների մասին»։ 

--00—ՍՊ