Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը քննարկել է Հյուսիս-Հարավ միջանցքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

հեռախոսազրույց

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, փոխծովակալ Ալի Շամխանին հեռախոսազրույց է ունեցել իր հնդիկ գործընկեր Աջիթ Կումար Դովալի հետ։

Տեղեկանում ենք Irna գործակալությունից։

Շամխանին Դովալի հետ քննարկել է Չաբահար նավահանգստի զարգացման  գործում փոխադարձ համագործակցության խոչընդոտների վերացումը, ինչպես նաեւ Հնդկաստանի ներդրումը  Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի ավարտման գործում։

Քննարկվել է նաև  տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերը։ 

--00—ՍՊ