Լոռու մարզում գիշերային ակումբի մոտ բախվել են Infiniti-ն ու ВАЗ-2105-ը. կա 1 զոհ, 4 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

Screenshot 2023-03-28 185353

Այսօր՝ մարտի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:15-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 8 կմհատվածում՝ «Ֆավորիտ» գիշերային ակումբի մոտ, ​ բախվել են Infiniti-ն և ВАЗ-2105​ մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով​ 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության  փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության թիվ 37 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարներն ու Սպիտակի բժշկական կենրոնի բժիշկների հերթապահ խմբերը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ