ՔՊ պատգամավորներն ինձ հնարավորություն կտան տաժանակիր աշխատանք կատարել. Էդգար Ղազարյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

Սահմանադրության համաձայն՝ Մարդու իրավունքների պաշտպանին ընտրում է Ազգային ժողովը, եթե թեկնածու է առաջադրվում, պատգամավորները պարտավոր են ընտրել, իմ համոզմունքն է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները կընտրեն ինձ: Արդեն երկրորդ ամիսն է՝ այդ պաշտոնը թափուր է և միայն այսօր է առաջադրում եղել, եթե մինչև հիմա թեկնածու չեն առաջադրել, նշանակում է՝ նախընտրելի թեկնածու չունեն, իսկ նման պաշտոններում պետք է ընտրեն իրենց իշխանական վերահսկողությունից դուրս գտնվող գործիչներին: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը:

Դիտարկմանը, որ օրեր առաջ ԱԺ-ում ՔՊ խմբակցությունը փակ քննարկում էր արել, որին ներկա էր նաև Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը և քննարկվել է նրա թեկնածությունը, հնարավոր է՝ իշխող խմբակցությունը նրան առաջադրի որպես թեկնածու, Էդգար Ղազարյանը նշեց, որ իր կարծիքով, Անահիտ Մանասյանը կհրաժարվի իր թեկնածությունը ներկայացնելուց, քանի որ նա պրոֆեսիոնալ իրավաբան է, ՍԴ իրավունքի մասնագետ և իր թեկնածությունը չի համապատասխանում ՄԻՊ-ի սահմանադրական պահանջներին. «Միայն ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրվելու պարագայում ՍԴ-ն պահանջում է, որ թեկնածուն ունենա հանրային մեծ հեղինակություն և վստահություն, իսկ Անահիտ Մանասյանը հրապարակային գործունեությամբ երբեք չի զբաղվել, որպես սահմանադրագետ նա դա լավ գիտի»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ