Վերջին 4 տարվա ընթացքում Մակրոնի վարկանիշը հասել է նվազագույնի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

image_750x_64182eb36795b

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշը հասել է վերջին չորս տարվա ընթացքում ամենացածր մակարդակին: Դրա պատճառը կենսաթոշակային բարեփոխումների նախագիծն է, որը երկրում զանգվածային բողոքի ալիք է բարձրացրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը:

Նշվում է, որ ըստ BVA ընկերության կողմից անցկացված հասարակական կարծիքի հարցման արդյունքների՝ հարցված ֆրանսիացիների միայն 28%-ն է հայտնել, որ բավարարված է նախագահի պաշտոնում Մակրոնի գործողություններից։ Դա 6 տոկոսային կետով պակաս է, քան նշվել է փետրվարի վերջին։

«Այսպիսով, պետության ղեկավարի վարկանիշը մոտենում է 26% ամենացածր մակարդակին, որը դիտվել է 2018 թվականի նոյեմբերին «դեղին բաճկոնների» շարժման ամենաթեժ պահին», - նշել են ընկերությունում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ