Դոլարը և ռուբլին էժանացել են, եվրոն՝ թանկացել․ ԿԲ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

դոլար-եվրո-4.jpg

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է 388.29 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.24 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 420.21 դրամ (աճել է 1.84 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 477.98 դրամ (աճել է 1.60 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 5.07 դրամ (նվազել է 0.01 դրամով):

--00—ԼՄ