ՌԴ ու Իրանի ԱԳ նախարարները Մոսկվայում կքննարկեն Անդրկովկասում իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

fg

Ռուսաստանի Դաշնության և Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Հոսեին Ամիրաբդոլահիանը մարտի 29-ին Մոսկվայում կքննարկեն Անդրկովկասում տիրող իրավիճակը։ Այս մասին հաղորդում է ՌԴ արտաքին գերատեսչությունը։ Նախատեսվում է քննարկել միջազգային, տարածաշրջանային և երկկողմ օրակարգով հաստատված հարցերի լայն շրջանակ։

Ակնկալվում է նաև, որ առանձին ուշադրություն կդարձվի Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համապարփակ ծրագրին, ինչխես նաև՝  Սիրիայում առակա իրադրությանը։

Արտաքին գործերի նախարարները կհամադրեն իրենց մոտեցումները տարածաշրջանային կարևորություն ներկայացնող հարցերի, այդ թվում՝ կասպիական խնդիրների, Աֆղանստանի, Անդրկովկասի ու Պարսից ծոցի, Եմենի և մերձավորարևելյան հիմնահարցերի վերաբերյալ։

Նախատեսվում է նաև քննարկել Մերձավոր Արևելքում տիրող իրադրության բարելավման հեռանկարները՝  բարեկամական երկրների՝ Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների վերականգնման տեսանկյունից։

--00—ԱՊ