ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ հանդիպմանը Պապիկյանը խոսել է տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

photo_2023-03-28_10-59-41

2023 թվականի ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն՝ մարտի 28-ին ՊՆ վարչական համալիրում մեկնարկել են ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ անցկացվող եռօրյա օպերատիվ հավաքները։

Հավաքների ընթացքում կլինեն զեկույցներ, դասախոսություններ, կանցկացվեն ցուցադրական պարապմունքներ։

Հավաքների առաջին օրը մասնակիցներին ողջունել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

ֆռըհռֆ

Անդրադառնալով տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակին և այդ համատեքստում ԶՈՒ առջև դրված խնդիրներին, նախարարը կարևորել է զորքերում մարտունակության շարունակական բարձրացումը, առաջնագծի կահավորման և ամրաշինական աշխատանքների իրականացումը, ինչպես նաև անդրադարձել ԶՈՒ-ում մեկնարկած բարեփոխումներին։

--00—ՅՄ