Դիլիջանում ավտոմեքենա է այրվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

նկար

Մարտի 28-ին՝ ժամը 08։40-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:55-ին, մարվել՝ 08:58-ին: Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի հետևի նստատեղը․ տուժածներ չկան։

--00—ԼՄ