Ադրբեջանը շարունակելու է սեղմել, հակառակ դեպքում հետագայի դիմադրության ռեսուրսները կփոշիացվեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

տիգրան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Մեծ հաշվով, ո՞րն է ադրբեջանական գործողությունների նպատակը՝ օղակն Արցախի շուրջ այնքան սեղմել, որի պայմաններում Ադրբեջանի ակնկալած պահանջների բավարարումը հաշված օրերի հարց դառնա:

Կանխարգելման, զսպման, հավասարակշռման գործիքների ճիշտ կիրառմամբ պետք է թույլ չտալ, որպեսզի Ադրբեջանն իր պլանավորած ճանապարհային քարտեզը կյանքի կոչի, որովհետև վերջնափուլում այլընտրանք չի լինելու:

Ադրբեջանը շարունակելու է սեղմել, ինչին պետք է հակախաղ առաջադրել, հակառակ դեպքում հետագայի համար դիմադրության ռեսուրսներն ամբողջությամբ կփոշիացվեն»:

--00—ԼՄ