ՀՀ-ում բարենպաստ պայմաններ կստեղծվեն կանեփի մեծածախ առեւտրի լիցենզավորման համար դիմած անձանց համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

հովիկ

Կառավարության հեղինակած ««Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթով առաջարկվող իրավակարգավորումների անհրաժեշտությունը պայմանավորված է անձանց իրավունքների, օրինական շահերի, բարքերի եւ առողջության պաշտպանության, պետության պաշտպանության եւ անվտանգության ապահովմամբ:

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը հիշեցրել է, որ սույն թվականի փետրվարի 1-ին օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը մշտական հանձնաժողովի նիստում հետաձգվել է մինչեւ երկամսյա ժամկետով: Այդ ընթացքում պատգամավորների կողմից գրավոր առաջարկներ չեն ներկայացվել:

Հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանի բանավոր առաջարկը վերաբերել է լիցենզավորման ժամկետը մեկի փոխարեն երկու տարի սահմանելուն: Պատգամավորը բարձրաձայնել է առաջարկությունը: Հիմնական զեկուցողը փաստել է, որ այն առաջիկայում կդառնա քննարկման առարկա:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին:

Օրինագծերը քննարկվել են ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 27-ի արտահերթ նիստում:

--00—ՍՊ