ՀՀ-ն միջանցք չի տալիս, վախեցնում են, որ թուրքը կուտի, բայց Արևմուտքը թույլ չի տա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

ՀՀ-ն միջանցք չի տալիս, վախեցնում են, որ թուրքը կուտի, բայց Արևմուտքը թույլ չի տա: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց բժիշկ Հայկ Մանասյանը։

Մանասյանի համոզմամբ, Հայաստանի առջև ծառացած թիվ մեկ մարտահրավերը միջանցքն է, այդ հարցից է կախված Հայաստանի ապագան։ Ըստ բժշկի՝ եթե մենք տանք այդ միջանցքը, ապա Հայաստանը կվերջանա ու կարող ենք թողնել ու հեռանալ։

Մանասյանի պնդմամբ, զարմանալի է, բայց այս հարցերը պատշաճ կերպով չեն ընկալվում Հայաստանում և մենք զբաղված ենք ճապոնական ծառերով։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ