Մեզ հասանելիք ջուրը տալիս են պաշտոնյաներին. Ադրբեջանում գյուղացիները բողոքի ակցիաներ են կազմակերպում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

1107324

Ադրբեջանի Սաալթի շրջանի Չոլփու գյուղի բնակիչները մարտի 27-ին հերթական բողոքի ակցիան են անցկացրել՝ ոռոգման ջրի պահանջով: Նրանք ճանապարհ են փակել՝ իշխանություններից պահանջելով լուծել սակավաջրության երկարամյա խնդիրը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ավելի վաղ՝ մարտի 13-ին ոստիկանները ցրել էին շրջանի բնակիչների բողոքի ակցիան:  Տեղի իշխանությունները ցուցարարներին խոստացել էին լուծել խնդիրը, սակայն նրանք չեն կատարել իրենց խոստումը։ Ցուցարարներն ասել են, որ ստիպված են ջուր գնել ոռոգման համար:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ