Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

256347

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Վահագն Գրիգորյանը նշանակվել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ:

««Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝

Վահագն Գրիգորյանին նշանակել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»,-ասված է որոշման մեջ:

--00—ՅՄ