Ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի հայտնաբերման նպատակով միջգերատեսչական աշխատանքային խումբ կստեղծվի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

նիկոլ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի հայտնաբերման նպատակով միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշում է ստորագրել։

Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին հանձնարարվել է եռամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն աշխատանքային խմբի կատարած աշխատանքների իրականացման ընթացքի մասին։

Աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի` ընդերքօգտագործման ոլորտը համակարգող տեղակալը։

Խմբում կլինեն նաև ՊԵԿ փոխնախագահը, Շրջակա միջավայրի փոխնախարարը, ԱԱԾ աշխատակից և այլք։

--00—ԼՄ